Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին. հայտնի է նրան փոխարինողի անունը. պաշտոնական

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmDaily.am-ին տեղեկացրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատելու առաջարկը։ ArmDaily.am-ի տեղեկություններով Թորոսյանին կփոխարինի Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։