«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել

Թուրքիայի Բուրսա քաղաքի հայկական եկեղեցին վաճառքի է հանվել։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

«Երկրպագության վայրը վաճառվո՞ւմ է: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը նման բան թույլ տալ։ Ամոթ ձեզ»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը՝ հրապարակելով հայկական եկեղեցու լուսանկարը։

Դատելով հայտարարությունից՝ եկեղեցու համար սահմանվել է 6 մլն թուրքական լիրա։

armeniasputnik.am