«Ընկճված տեսք ուներ». Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում է ապրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում է ապրում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Սերժ Սարգսյանը 2021–ը դիմավորել է Ծաղկաձորում։ Նրան մեր թղթակիցը օրերս տեսել է Ծաղկաձորի ռեստորաններից մեկում` թիկնապահներով շրջապատված»,–գրում է թերթը։

Նշվում է, որ Սարգսյանը ակնհայտ ընկճված տեսք է ունեցել, տխուր է եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահը երկար ժամանակ Երևանում բնակվելու տեղ չուներ, հրաժարվում էր ՀՀ կառավարության կողմից իրեն առաջարկված կեցության վայրի տարբերակներից։

Ի վերջո, ՀՀԿ նախագահի համար որոշեց առանձնատուն կառուցել ՀՀ դատախազության ներկայացուցիչը Մոսկվայում` Կամո Ավագումյանը, որը խոշոր գործարար է, սեփականատեր։

armeniasputnik.am