Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը դիմել էր ընկերությանը՝ կոչ անելով դադարեցնել թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչուների համար վառելիքի պոմպերի մատակարարումը։
Բրիտանական Andair Ltd. ընկերությունը դադարեցրել է թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչուների համար իր բաղադրիչների մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ դրանք լայնորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նշենք, որ Andair Ltd. ընկերությունը «Bayraktar» անօդաչուների համար վառելիքի պոմպեր էր մատակարարում։
Andair Ltd.-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը դիմել է իրենց՝ կոչ անելով դադարեցնել մատակարարումները թուրքական ընկերությանը։
Դրանից հետո ընկերությունը հետաքննություն է սկսել, ապա ամբողջությամբ հրաժարվել է մատակարարումներից և չեղյալ հայտարարել Baykar Makina ընկերության բոլոր պատվերները։