Սաակաշվիլին Իվանիշվիլիի պաշտոնանկությունը կապել է Թրամփի հետ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը կապված է Ամերիկայի, մասնավորապես ընտրություններում պարտված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Բոլորը գիտեն, որ նա է ֆինանսավորել Թրամփի նախընտրական արշավը տարբեր լոբբիստական ​​խմբերի միջոցով, և այժմ շատ է վախենում այդ փաստից: Նա վախեցած է նաև շատ «ծանր» ցուցանիշներից, որոնք «Վրացական երազանքը» ստանում է հասարակական կարծիքի ամենշաբաթյա հարցումներում: Նա գիտի, որ Վրաստանում հողն այրվում է իր ոտքերի տակ»,- ասել է Սաակաշվիլին:

Ըստ նրա՝ «մի քանի ամիս առաջ՝ օգոստոս-սեպտեմբերին, Իվանիշվիլիին այցելել էր ԱՄՆ դեսպանը, ում պայմաններից մեկը եղել է այն, որ Իվանիշվիլին պետք է դուրս գա քաղաքականությունից»: Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ Իվանիշվիլին ընդունել է դեսպանի պահանջները, քանի որ նրա ունեցվածքի մի մասը գտնվում է ԱՄՆ-ում, և վախեցրել է, որ ԱՄՆ-ն մոլդովացի մեծահարուստ Պլախոտնյուկի օրինակով կսառեցնի իր ակտիվներն այդ երկրում:

shantnews.am