Բանակը, որը պարտվել է, Փաշինյանինը չէ, այդ բանակը 20 տարիների ընթացքում ստեղծել են Քոչարյանը և Սարգսյանը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արցախյան 2-րդ պատերազմում պարտվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած բանակը։

«Բանակը, որը պարտվել է, Փաշինյանինը չէ, այդ բանակը 20 տարիների ընթացքում ստեղծել են Քոչարյանը և Սարգսյանը։ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն և Զանգելը, Փաշինյանի բանակը չի ոչնչացրել, նա այդպիսի հրահանգներ չի տվել։ Այդ ամենը արվել է Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմի կողմից։ Այն մարդկանց կողմից, որոնք  տարի մասնակցել են մեր նիստերին, որոնք ինձ հետ բանակցություններ էին վարում տարիներ շարունակ»,-նշել է նա։

Ալիևի խոսքով՝ նրանք, ովքեր իրավիճակը փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար՝ պետք է հասկանան, որ դա Փաշինյանի բանակը չէր․ «Նա չէր հասցնի բանակ ստեղծել։ Հնարավոր է՝ նա չի արել այն, ինչ պետք է աներ, բայց  20 տարի այդ բանակը ստեղծել են Քոչարյանը և Սարգսյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net