Ո՞րն է Իրանի և Թուրքիայի միջև վերջին լարվածության իրական պատճառը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանում արված հայտարարություններից հետո Թուրքիայի և Իրանի միջև լարված հարաբերությունները նոր փուլ են մտել․ Թեհրանն Անկարային մեղադրում է իր տարածքային ամբողջականությունը «խախտելու» համար, գրում է թուրքական Ahval-ը։

Նշվում է, որ Էրդողանի հասցեին ամենախիստ մեկնաբանությունները հնչեցրել են Իրանի խորհրդարանի անդամները։ Բաքվում Էրդողանի ելույթից հետո իրանցի խորհրդարանականները նրան դատապարտող բանաձևի նախագիծ են պատրաստել։ Մի պատգամավոր էլ Էրդողանին համեմատել է իրաքցի հանգուցյալ բռնապետ Սադամ Հուսեյնի հետ՝ առաջարկելով «Հուսեյնի ճակատագրից դասեր քաղել»։

Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հատկապես Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օժանդակությունը, Թուրքիայի հետ հարաբերություննում ամենամեծ անջրպետն է ստեղծում, գրում է թերթը։

Վերջին ռազմական գործողությունները Թեհրանում մտավախություններ են առաջացրել, որ անջատողական տրամադրություններ են արմատավորվում իր երկրի հյուսիս-արևելքում՝ բուն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ շատ մեծ ադրբեջանական փոքրամասնության շրջանում:

Ամբողջությամբ՝ Tert.am