Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ամանորի միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը փոխանցել Ստեփանակերտի վերականգնման աշխատանքներին

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանն այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, հանդես եկավ առաջարկով՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամ գումարը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարիական մաս:

«Դրա արդյունքում Ստեփանակերտի վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակոռուցվածքների վերականգնման կապիտալ աշխատանքների իրականացան նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 100 միլիոն դրամ», – ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանն իր հերթին առաջարկեց Ստեփանակերտին աջակցելու նպատակով որոշակի գումարներ փոխանցել նաև ՀՈԱԿ-ներին հատկացված բյուջեի միլիարդավոր դրամներից:

aysor.am