Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Իրանը թույլ չի տվել իր տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ սպառազինության տեղափոխում։
Պաշտոնյան հավաստիացրել է, թե Իրանը անտարբեր չէ ցանկացած հակամարտության առնչությամբ և փորձում է օգնել լուծելու ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով:
Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները գտնվում են պատմական մակարդակի վրա, և իրանական կողմը փորձում է է՛լ ավելի ամրապնդել դրանք: