«Բաքվի դատարանը որոշել ա կալանավորել Սեյրան Օհանյանին ցեղասպանության մեղադրանքով»․ Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի դատարանը որոշել ա կալանավորել Սեյրան Օհանյանին ցեղասպանության մեղադրանքով։
Նիկոլ, չես ջոկում, ասում են՝ կա՛մ ստեղի դատը արագացրա, կա՛մ իրանց հանձնի»։

Արթուր Ղազինյանն էլ իր էջում գրել է․Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ ըստ ամենայնի մարդկայինության դեմ գործած հանցանքի մեղադրանքով: Կարծում եմ, գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ:Այդ հնարավորությունը ադրբեջանը ստացել է Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրած կապիտուլյացիոն ակտի շնորհիվ:Ադրբեջանը նաև հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին, որի իրավական հիմքը կրկին Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթն է:Բոլոր խնդիրները դեռ առջևում են, Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին՝ պարտքը փակելու համար, ու սովածից բացի մնալու է նաև անտուն:Հ.Գ. Իմիջիայլոց, Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը .