Սպիտակ տունը հաստատել է Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը

ԱՄՆ-ն այլևս չի մասնակցում «Բաց երկնքի մասին» պայմանագրին, հաստատել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նա հստակեցրել է, որ պայմանագիրը հնացած է։ Բացի այդ, Օ՛Բրայենի խոսքերով, այն «տարիներ շարունակ կոպտորեն խախտել է Ռուսաստանը»:

«Այսօր վեց ամիս  է անցել այն պահից, երբ Միացյալ Նահանգները ծանուցում է ուղարկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու մասին։ Մենք այլևս չենք հանդիսանում այդ պայմանագրի կողմը, որը Ռուսաստանը տարիներ շարունակ կոպտորեն խախտել է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ։

Օ՛Բրայենի խոսքերով ՝ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփը միշտ Ամերիկան առաջին տեղում է դասել, երբ խոսքը գնում էր «հնացած պայմանագրերից և համաձայնագրերից դուրս գալու մասին, որոնք ձեռնտու էին մեր ընդդիմախոսներին ՝ ի վնաս մեր ազգային անվտանգության»:

Նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է գալիս «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել Է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում ՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Առանց ԱՄՆ-ի՝ դրա մեջ մտնում են 33 երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը։

shantnews.am