Վիրահատել են Արարատ Միրզոյանի թևը, կոտրվել էր նաև քիթը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թևն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաև քիթը։

Հիշեցնենք․ նոյեմբերի 9-ին՝ հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության և ԱԺ գույքը վնասելուց զատ, նրանք ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։ Նրա հետ էին նաև երեխան ու թիկնապահները, որոնք չկարողացան փրկել իրենց պաշտպանյալին։