Այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը. Լենա Նազարյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ:

Այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը: Երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ` ի աջակցություն վարչապետի: Միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ` հորդորելով գնալ տուն և չլարել իրավիճակը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ մարդ, թեկնածու, ղեկավար կարող է կայունացնել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»,- ասաց Նազարյանը:

freenews.am