ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում պարզաբանել Թուրքիայի դերը ղարաբաղյան գործընթացում

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան մանրամասների են սպասում ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցություններից հետո:

«Նրանք (Պոմպեոն և Լե Դրիանը՝ խմբ.) մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ (ԵԱՀԿ Մինսկի խմբի), նրանք ընդհանուր կարծիք ունեին. Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի գործընթացի համանախագահների դերին… ճանաչելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգել են հրադադարի, որը տևել է մեկ շաբաթ: Բայց մենք նաև ընդունում ենք, որ կան շատ խնդիրներ, որոնք ռուսները պետք է հստակեցնեն, ինչպիսիք են համաձայնագրի պարամետրերը, ներառյալ Թուրքիայի դերը», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:aysor.am