Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր. բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում. Նիկոլ Փաշինյան (Video)

Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում: Մեզ այդ տարածքները ազատագրված պե՞տք էին… այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն վերջին տարիներին են մի քանի նվիրյալ գործարարներ Շուշիում ներդրումներ կատարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։