Պատկերացնո՞ւմ եք՝ մենք օպերացիա ենք կազմակեպել Նիկոլին խփելու համար և բաց կապով այն մշակում ենք. Բաղդասարյան

«Ես որևիցե բան հեռախոսով գաղտնի չեմ խոսում, դրա  համար էլ ես բաց կապով եմ խոսում: Այն, ինչը ես եթերից եմ խոսում՝ նույնը բաց կապով եմ խոսում և նույնը դատարանում եմ ասել»,- ՀՀ ԱԾ-ի շենքից դուրս գալուց  հետո հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղասարյանը, որին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք օպերացիա ենք կազմակեպել Նիկոլին խփելու համար և բաց կապով այդ օպերացիան մշակում ենք»,- պատասխանելով ձերբակալման հիմքերի մասին լրագրողի հարցին՝ հայտնեց Բաղասարյանը և ներկայացրեց, որ ըստ մեղադրանքի, իբր հեռախոսային խոսակցությունից հետո իրենք հավաքվել են և որոշել, թե որտեղ են խփելու Նիկոլ Փաշինյանին, դա էլ այն դեպքում, երբ ինքը չի ճանաչում Աշոտ Մինասյանին:

Ամբողւական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։