Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, կալանավորելու միջնորդությունն էլ մերժեց։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։