ԼՈՒԾՈՒՄ
Քաղաքական, հասարակական ուժերին և խնդրով անհանգստացած բոլոր անհատներին
Իսկապե՞ս ցանկանում եք բան փոխել
ՈւՐԵՄՆ
Քարվաճառից հայկական ուժերի դուրսբերման ժամկետը երկարաձգվել է առնվազն 10 օրով
Ի՞նչ անել
Պահանջել ՀՀ վարչապետից հետ կանչել հայտնի հայտարարության ստորագրությունը՝ Լաչինի և Քարվաճառի մասով՝ նշելով, որ երկու շրջաններից հայկական զորքերի դուրսբերմանը սկզբունքորեն դեմ չի, բայց այն պետք է տեղի ունենա Արցախի կարգավիճակի հստակեցման և արցախահայության համապարփակ և վերջնական անվտանգության համակարգի ձևավորման համատեքստում։
Հստակ հայտարարել, որ, եթե վարչապետը հետ կանչի իր ստորագրությունը հայտարարության այդ երկու կետերից, ապա կստանա վերը նշված ուժերի ու խնդրով անհանգստացած անհատների միանշանակ քաղաքական և հանրային աջակցությունը (գոնե այդ մասով)։
Հստակ հայտարարել, որ ՀՀ ցանկացած իշխանություն՝ ներկա, թե ապագա, պետք է հետ կանչի ՀՀ ստորագրությունը հայտարարության՝ առնվազն, Քարվաճառի և Լաչինի շրջաներին վերաբերող կետերից՝ վերևում նշված պատճառաբանությամբ։
ՀՀ և ԱՀ Զինված ուժերի ղեկավարությանը կոչ անել զորքերը դուրս չբերել Քարվաճառի և Լաչինի շրջաններից։
Որպես այդ ամենի աջակցություն բոլոր հանրահավաքները և հանրային միջոցառումները տեղափոխել Քարվաճառ։ Հանրապետության և Ազատության հրապարակներում հավաքված ու խնդրով մտահոգված հազարավոր մարդիկ պետք է շարժվեն Քարվաճառ ( ավտոերթով կամ քայլարշավով)՝ այն չհանձնելու պահանջով և անհրաժեշտության դեպքում բանակին զինված աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ։
Նամակով դիմել ՌԴ նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներին՝ հստակ ներկայացնելով խնդրի էությունը՝ ակընկալելով աջակցություն։
Ներքաղաքական հարցերի լուծումը թողնել այս կարևորագույն համազգային խնդրի՝ համատեղ ջանքերով լուծումից հետո։
Հ.Գ. Եթե նման խնդիր չի դրվում , ապա վարչապետի հրաժարականը պահանջողներն ու ներքաղաքական պրոցեսներ նախաձեռնողները մեկ նպատակ ունեն՝ հասնել իշխանական աթոռի՝ օգտագործելով ստեղծված իրավիճակը։
Հ.Գ. Այս օրակարգով դիմելու ենք բոլոր ուժերին ու անհատներին։ Եթե գործընթացը սկսվի, անձնապես՝ մի խումբ ընկերների հետ միասին պատրաստ ենք մասնակցել մինչև վերջ։
Հ. Գ. Հայտարարությունն անում եմ «Ազատ Հայաստան» նախաձեռնության անունից
«Ազատ Հայաստան» նախաձեռնության խմբի համակարգող
edgar Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edgar.arakelyan.7/posts/3577039865711935