Ռուսաստանը Արցախում հումանիտար հարցերով արագ արձագանքման կենտրոն կստեղծի, – հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հումանիտար հարցերին վերաբերող հատուկ նիստում: Կենտրոնի ստեղծման համակարգումը կիրականացնի ՌԴ ՊՆ-ն: Նա հույս է հայտնել, որ դրան կաջակցեն միջազգային կառուցները, այդ թվում՝ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն: Նիստի ընթացքում Պուտինը որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Հույս ունեմ, որ մենք այլևս չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն բառակապակցությունը»:
Հույս ունեմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը նորմալ կյանքին վերադարձնելու հարցում օգնությունը շատ կարևոր և ակտուալ է: Նոյեմբերի 9 -ի համատեղ հայտարարությունը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Ղարաբաղում: Կրակոցները, մարտերը, բախումները ամբողջությամբ դադարեցված են: Շփման գծում, և այսպես ասած, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահները»,- ասել է Պուտինը: