Ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ նոյեմբերի 13-ին , գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։

Այս մասին տեղեկությունը մեզ Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արթուր Պիվազյանը։

«Նիստը նախագահել է դատավոր Ազարյանը։ Գրավի չափոը եղել է 25 միլիոն դրամ։ Գումարն արդեն վճարված է, Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է»,-նշեց փաստաբանը։

Իրավաբան.net