Պատերազմի դադարեցումը, որին զոհ գնացին հազարավոր երեխաներ, շատ կարևոր է. Ռուբեն Վարդանյան

Հայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI ալիքին, որում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք երեքշաբթի գիշերը տեղի ունեցածն ու դրա հիման վրա արված հայտարարությունը Հայաստանի համար պարտություն էր, նա պատասխանել է.

«Հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ սա միջոց է, որը… ինձ համար գիտես, շատ կարևոր է, հենց պատերազմի առաջին օրվանից եմ ասել, որ պատերազմի միջոցով հարցը ոչ մեկին լուծել չի հաջողվի, և պատերազմական գործողությունների, այս աղետի դադարեցումը, որի մասին Մոսկվայում էլ գիտեն, զոհվեցին հազարավոր երեխաներ երկու կողմից, դա շատ կարևոր է: Այս պայմաններում ինչ կարգավիճակ կունենա, սա մեծ խոսակցության թեմա է, որովհետև սկզբունքորեն նույնպիսի կարգավիճակ կար 94թ-ին, երբ դադարեց պատերազմը»:

Հարցազրույցում համեմատականներ է անցկացվել այլ պատերազմներում կապիտուլյացիայի հետևանքների հետ, անդրադարձ է կատարվել Արցախում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցությանն ու այլ հարցերի:

shantnews.am