Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին:
Հրամանագիրը ստորագրվել է Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հիման վրա:
Հրամանագրի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի ռազմական կազմը, որի թվաքանակը հասնում է 1960 զինծառայողի, հինգ տարի ժամկետով կուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ ժամկետի ավտոմատ երկարացմամբ, եթե համապատասխան հնգամյա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Հայաստանը և Ադրբեջանը չհայտարարեն ձեռք բերված պայմանավորվածությունները դադարեցնելու իրենց մտադրության մասին:
Խաղաղապահ զորակազմը կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պետք է տարին առնվազն երկու անգամ զինվորականների ռոտացիա կատարի։