ՏԱՍՍ. Ռուսաստանը և Թուրքիան Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման կենտրոն կստեղծեն

Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը հարակից չէ Ղարաբաղին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին:

Թուրքիայի դերը սահմանափակվում է հրադադարի կենտրոնի ստեղծման շրջանակներում եւ չի վերաբերում Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողությանը, հայտնել է աղբյուրը։

«Թուրքիայի դերը սահմանափակվում է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական կենտրոնի շրջանակներում և անմիջական կապ չունի խաղաղապահ գործողության հետ», – ասել է նա լրագրողներին: Ըստ աղբյուրի, այս կենտրոնը «ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, ոչ թե հարակից Լեռնային արաբաղին»: «Ենթադրվում է, որ այս կենտրոնից ռուս զինվորականները, իրենց թուրք գործընկերների հետ միասին, վերահսկելու են զինադադարի պահպանումը` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցները: Ռազմական գերատեսչություններն աշխատում են կենտրոնի գործունեության մանրամասների վրա», – պարզաբանել է նա, հաղորդում է« Ինտերֆաքս»-ը:

news.am