Հայատանի տարածքում ընկած ռուսական ուղղաթիռը ենթադրաբար խոցել են Նախիջևանի կողմից։
Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ռուսական ուժային կառույցների աղբյուրը:
«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Նա ընկել է Հայաստանի տարածքում», – ասել է մեր աղբյուրը։
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ