Իրաքում՝ մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու, ԻՊ ահաբեկիչները հարձակել են զինվորական դիտակետի վրա։ Զոհվել է 11 մարդ, ևս 8-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է տեղի As Sumaria հեռուստաալիքը։
Հարձակման ժամանակ գրոհայինները կիրառել են նռնակներ և ինքնաձիգներ։ Նշվում է, որ զոհերից 6-ը խաղաղ բնակիչներ են, ովքեր հարձակումը հետ մղելու համար օգնության էին շտապել զինվորականներին։