Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին, այդ թվում ուժային կառույցների ղեկավարներին՝ ուշադրություն հրավիրելով մայրաքաղաք Մոսկվայի և ՌԴ այլ խոշոր քաղաքների փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների հրահրած սադրանքների վրա։ Միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է շուկաներից մեկում սադրանքի մասին փաստող տեսագրություն։
Նամակներում ասվում է, որ մինչդեռ ՌԴ-ում բնակվող հայերին միությունը կոչ է անում չտրվել էմոցիաներին և գործել Ռուսաստանի օրենսդրության շրջանակում, ադրբեջանցիներն իրենց դրսևորում են ծայրաստիճան հանդուգն։
«ՌԴ իրավապահ մարմինների կողմից ակնկալում ենք օպերատիվ և կոշտ գործողություններ հասարակական կարգը խախտողների նկատմամբ և ՌԴ տարածք կոնֆլիկտի տեղափոխման չթույլատրում»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում։