Քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստալրագրության ֆակուլտետի դեկան Վիտալի Տրետյակովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հուզված պատասխանին, թե ի՞նչու է ռուսաստանը խոսում Սիրյացի վարձկանների մասին։
«Ալիևը փոխանակ պատրաստվի պատասխան տալու իր կողմից հրահրված պատերազմի համար, կրկին շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը: Ալիևը ասում է, թե լավ կլինի Ռուսաստանը չխոսի Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ահաբեկիչների մասին, քանի որ դրանով խախտվում է ՌԴ չեզոքությունը:
Ալիևը երևի չի գիտակցում, որ Ռուսաստանը չի ներելու Ադրբեջանի կողմից ՌԴ դեմ թշնամական գործողությունները Անդրկովկասում:
Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ իրականացրել է պատերազմ, որը նպատակ ունի դուրս մղելու Ռուսաստանը Անդրկովկասից, իսկ սրա համար պետք է պատասխան տա նախ և առաջ հենց Ալիևը» , – ասել է քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստալրագրության ֆակուլտետի դեկան Վիտալի Տրետյակովը: