Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Միջերկրական ծովում անօրինական գործունեության պատճառով և սպառնում է նոր սահմանափակող միջոցներ կիրառել Անկարայի դեմ: ТАCC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 6-ին Բրյուսելում։
«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով ՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակող միջոցների գործող ռեժիմը ՝ ի պատասխան Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հորատանցքերի հորատման Թուրքիայի չարտոնված գործունեության։
Այդ պատճառով ԵՄ-ն կպահպանի նպատակասլաց սահմանափակող միջոցներ սահմանելու իր ունակությունը այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում չթույլատրված հորատման համար»:
Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի սև ցուցակում երկու մարդ կա։ Նրանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում:
shantnews.am