Հիմա նորից իրավիճակ է փոխվում ու Իրանը Արաքսի սահմանին է մոտեցրել հարձակվողական ռազմական ստորաբաժինները

Շահ Աբբաս Մեծը (16-17դդ) Օսմանյան Թուրքիայի հետ պարբերաբար պատերազմական գործողությունների մեջ էր: Օսմանցիները մի քանի անգամ գրավում են ներկայիս Ադրբեջանը, ինչը Շահի համար լուրջ խնդիր էր առաջացնում, որովհետև երկու երկրներն էլ կրոնապետություններ էին ու պետականությունները հիմնված էին շիաականության ու սունիականության գաղափարների վրա (թե ինչու, դա մի այլ ու նույնիսկ այսօրվա համար շատ ակտուալ թեմա է, բայց այդ մասին մի այլ առիթով):

Երբ Օսմանցիները գրավել էին ներկայիս Ադրեջանի տարածքը, շահը նամակ է գրում Ռուսաց ցարին, առաջարկելով, որ եթե նա գրավի Բաքուն ու Դերբենդը, ապա պատրաստ է այդ տարածքները ճանաչել որպես Ռուսաց ցարի տարածք: Պարսկաստի համար կարևոր էր, որ այդ տարածքները չլինեն Օսմանցիների տիրապետության տակ (ինչպես նժեցի, պատճառների մասին մեկ այլ առիթով կգրեմ):

Ռուսաց Ցարին այդ ժամանակ առաջարկը հետաքրքիր չէր, արդյունքում Շահն ինքն է այդ խնդիրը լուծում:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Հիմա Թուրքիան վերադառնում է Կովկաս ու սպառնալիք է դառնում Իրանի ամբողջականությանը: Երկու երկրներն էլ վերադարձել են իրենց հին պետական գաղափարախոսություններին:

Իրանը հանդուրժում էր հայերի կողմից ազատագրված/օկուպացված տաածքների փաստին: Հիմա նորից իրավիճակ է փոխվում ու Իրանը Արաքսի սահմանին է մոտեցրել հարձակվողական ռազմական ստորաբաժինները: Ինչն է հետաքրքիր, դրանց մեջ նկատվում են ժամանակավոր ռազմական կամուրջների տեխնիկական միջոցները:

Առիթը կա, եթե թուրքերի համար անընդունելի էր Սիրիայում իր սահմանին քուրդ զինյալների ներկայությունն, որոնց նրանք տեռորիստ են անվանում, ապա նույն կերպ կարող է վարվել Իրանը: Տեսնենք նման համարձակություն կունենա, թե ոչ:

Պետք է ֆիքսել, որ արևմտյան Ֆրանսիան (և ոչ միայն նա) էր փաստել, որ Արաքսի ափին տեռորոիստներ կան: 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10223275874422461