Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ եւ անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի»,- ասել է Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` «խոսելով փոխզիջումների մասին` Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, ինքնորոշումից բացի: Սակայն ինքնորոշումը փոխզիջում չէ նրանց կողմից»:

 Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/611668.html