Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպել էր առցանց հեռարձակվող բացօթյա Բարեգործական համերգ-դրամահավաք: Համերգների ընթացքում հանգանակված բոլոր միջոցները փոխանցվելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
ԿԳՄՍՆ-ն նշում է, որ տեղի է ունեցել 4 բարեգործական համերգ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում: Հանգանակությունները կատարվել են թե’ տեղում, թե’ https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։ Դրանց մասնակցել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատ բարերարներ: Չորս օրերի ընթացքում հանգանակվել է 30 մլն դրամ:
![](https://freenews.am/uploads/images/image_750x_5fa3ac73deb22.jpg)
Վերջին՝ չորրորդ համերգին,որը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի հուշարձանի հարևանությամբ ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը‚ որն իր երախտագիտությունն է հայտնել համերգների կազմակերպիչներին։
«Կարևոր է‚ որ մեր աջակցությունը թիկունքից լինի շատ մեծ որովհետև ճակատում շատ մեծ կռիվ է ընթանում ու շատ մեծ գորրծ է արվում : Տղաներն իրենց կյանքն են դրել և ամեն ր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ: Նրանց կռիվը պետք է հաղթանակով պսակվի։ Վստահաբար հաղթելու ենք‚ և այդ հաղթանակը նաև ձեզնից է կախված։ Անչափ կարևոր է‚ որ այս դրամահավաքը շարունակություն ունենա‚ մշտական ներդրումներ լինեն‚ որովհետև և՜ ապրողները‚ և՜ մեր ապրելու համար իրենց կյանքը նվիրաբերածների ընտանիքները պետք է զգան բոլորիս աջակցությունը»‚- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
![](https://freenews.am/uploads/images/image_750x_5fa3acb799c51.jpg)
Համերգին ներկա էր նաև Ծանրամարտի կանանց 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը, որն իր խոսքում ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր բնագավառում ուժերի ներածին չափով պետք է անի առավելագույնը՝ զինվորին ու բանակին աջակցելու համար. Ես հավատում եմ մեր հաղթանակին, հավատում եմ տիեզերքի օրինաչափությանը, մեր պայքարը ազնիվ է և մենք պետք է հաղթենք։ Խոնարհվում եմ զոհված զինվորների հիշատակի առջև, շատ թանկ ենք վճարում։ Մեր նահատակված մարտիկների և այսօր առաջնագծում պայքարողների շնորհիվ մենք շարունակում ենք ապրել։ Նրանք այսօր կռիվ են տալիս մեր երկրի, մեր գոյության, ինքնուրույնության համար։
![](https://freenews.am/uploads/images/image_750x_5fa3ad981efd4.jpg)