Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը.
- ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
- դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան,
- Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար,
- Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատման իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով: