ԱՄՆ-ի մի շարք առանցքային նահանգներում Թրամփն առաջատար է

In this July 17, 2019, photo, President Donald Trump arrives to speak at a campaign rally at Williams Arena in Greenville, N.C. (AP Photo/Carolyn Kaster)

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է մի քանի առանցքային նահանգներում, որոնք կապահովեն ընտրիչների առավելագույն թվով ձայներ։

Fox News-ի փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 53 տոկոսի հաշվարկման արդյունքում Թրամփն առաջատար է Ջորջիայում (16 ընտրիչի ձայն)․ 55․8 տոկոս ձայն ընդդեմ մրցակից դեմոկրատ Ջո Բայդենի, ում օգտին է քվեների 43․1 տոկոսը։

Թրամփը հաղթում է նաև Օհայոյում (18 ընտրիչի ձայն)։ Այնտեղ ձայների 75 տոկոսի հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Թրամփի օգտին է եղել քվեարկողների 51․2 տոկոսի ձայնը, իսկ 47․3 տոկոսն ուղղված է եղել Բայդենին։

Թրամփն առաջ է անցել նաև Բայդենի հայրենի Փենսիլվանիայում (20 ընտրիչ), Ֆլորիդայում։ Հաղթանակն այդ նահանգում կապահովի ընտրիչների 29 ձայն։ Թրամփն առաջ է անցել նաև Տեխասում (38 ընտրիչ), «տատանվող» Հյուսիսային Կարոլինայում (15 ընտրիչ)։

Բայդենն առաջատար դիրք է զբաղեցրել Արիզոնայում, որտեղ հաղթանակը կապահովի 11 ընտրիչի ձայն։

ԱՄՆ ընտրական համակարգը նախատեսում է պետության ղեկավարի անուղղակի ընտրություններ։ Նախագահին ընտրում է նահանգները ներկայացնող ընտրիչների 538 հոգանոց կոլեգիան։ Յուրաքանչյուր նահանգից ընտրիչների թիվը հավասար է Կոնգրեսում տվյալ նահանգի ներկայացուցիչների թվին։ Ընտրիչները պետք է քվեարկեն թեկնածուի օգտին, ով հաղթել է իրենց նահանգներում, սակայն պարտավորեցնող որևէ օրենք չկա։ Այսպիսով՝ թեկնածուն կարող է ստանալ ամերիկացիների առավելագույն թվով ձայները, սակայն պարտվել՝ ընտրիչների քիչ ձայների պատճառով։ Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն։

shantnews.am