Վերջին մի քանի օրերին հետեւելով Ադրբեջանի նախագահի ելույթների որոշ շեշտադրումների, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանական վերնախավում, մեղմ ասած՝ անորոշ իրավիճակ է: Ադրբեջանական «հաղթական բանակի» ղեկավարը՝ Թուրքիայի նախագահի հետ Արցախում պատերազմ հայտարարելուց մեկ ամիս անց սկսել է դժգոհել բոլորից… Սկսենք Ալիեւի ուշագրավ խոստովանություններից, որոնք լույս են սփռում Ադրբեջանի իշխանական վերնախավում տիրող իրավիճակի մասին: