«ՀՀ-ն պետք է վերադարձնի «գրաված հողերը», Ադրբեջանը՝ երաշխավորի հայերի անվտանգությունը». Իրանի հոգևոր առաջնորդ

In this picture released by an official website of the office of the Iranian supreme leader, Supreme Leader Ayatollah Ali Khamenei sits under a portrait of the late revolutionary founder Ayatollah Khomeini prior to his speech in a meeting with Iranian ambassadors in Tehran, Iran, Wednesday, Aug. 13, 2014. Khamenei on Wednesday dismissed the value of direct talks with the U.S., his first comments touching on meetings that officials from the Islamic Republic had with Americans dating back to secret talks that began in 2012. (AP Photo/Office of the Iranian Supreme Leader)

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ նշելով, որ այն պետք է ավարտվի, ինչի պայմաններն են «Հայաստանի կողմից գրավված տարածքների վերադարձը», իսկ Ադրբեջանի կողմից՝ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավորումը։

«Մեր հարևաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերամ է ընթանում, որը նպաստավոր չէ մեր և տարածաշրջանի անվտանգության համար. այս պատերազմը պետք է ավարտվի։ Գլխավոր պայմաններից մեկը Հայաստանի կողմից գրավված բոլոր տարածքների վերադարձն է Ադրբեջանին։ Պետք է հարգել միջազգային սահմանները։ Իհարկե, անհրաժեշտ է նաև այդ շրջաններում ապրող հայերի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորել»,- Isna-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ավելի վաղ Իրանը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման իր պլանը, որով առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով։

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ իրենց պլանի հիմնական գործոններին են «Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը, նա նաև հավելել էր, թե այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

աղբյուրը՝ panAREMENIAN.Net