«The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն օգնությանը, որն Իսրայելն է ցանկանում տրամադրել ՀՀ-ին: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ երբ Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին, Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլինը զանգահարել է իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգռված կլինի ընդունել այդ օգնությունը, Փաշինյանը պատասխանել է․
«Մարդասիրական օգնություն երկրի՞ց, որը զենք է վաճառում վարձկաններին, որոնք դրանք օգտագործում են խաղաղ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու համար։ Ես Իսրայելին առաջարկում եմ այդ օգնությունն ուղղել վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իրենց գործունեության տրամաբանական շարունակություն»։