Անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երեկ երեկոյան Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը․

«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են Եվրոպայում հերթական նողկալի ահաբեկչական գործողությունից հետո: Անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկիչների, այդ թվում արմատական իսլամիստների դեմ պայքարում»,-նշված է Թրամփի թվիթերյան գրառման մեջ։