«Իսլամական պետության» կողմնակիցները ստանձնել են Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետության» կողմնակիցները ստանձնել են Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը։ Ջիհադիստները տեղի ունեցածն անվանել են հաշվեհարդար՝ ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Ավստրիայի մասնակցության համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է SITE Intelligence group ամերիկյան կազմակերպությունը, որը համացանցում զբաղվում է ահաբեկիների գործունեությանը հետևելով։

Վիեննայի քաղաքապետ Միխայիլ Լյուդվիգի հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ մայրաքաղաքի կենտրոնում հրաձգության զոհն է դարձել 2 մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Կանցլեր Սեբաստիան Կուրցի տվյալներով՝ հարձակվողները եղել են լավ զինված և պատրաստված։ Ուժայինները ոչնչացրել են նրանցից մեկին, քաղաքում հակաահաբեկչական օպերացիան շարունակվում է։

Shantnews.am