Երեքշաբթի Վիեննայի դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը։
Բնակիչներին կոչ է արվել առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տանից, չուղևորվել Վիեննայի կենտրոն։
Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Ավստրիայի ողջ տարածքում, այդ թվում սահմաններին։