Նա կուսակիցներին ասել է, որ Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածում են Էրդողանի նման պոպուլիստ առաջնորդները։
«Ցեղախմբային պետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է։ Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, առկա է խոշոր կոռուպցիա, և մեր երկրի արժանապատվությունը վնասվում է արտերկրում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել», – ասել է Էրդողանի կուսակցության նախկին ղեկավար Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքիայի ընդդիմության ղեկավարը նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որը 2016 թ.-ին ներդրել է Էրդողանը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար։ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան պետք է վերադառնա կառավարման խորհրդարանական համակարգի, քանի որ գործող համակարգը միայն ճգնաժամերի է բերել։ Նա ևս մեկ անգամ կրկնել է արտահերթ ընտրություններ անցկացնելու իր պահանջը, ինչն ընդդմությունը սկսել էր պնդել հոկտեմբերի սկզբին։
Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016թթ.-ին, որից հետո դուրս է եկել «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և սեփական ընդդիմադիր կուսակցությունը կազմել։ Նա նաև 2009-2014 թթ.-ին աշխատել է որպես Թուրքիայի արտգործնախարար։