«Ինձ իրիկունը զանգեցին, ասեցին ինչ են մտածել, ես կատեգորիկ արգելել եմ, ասել եմ ռիսկի չդիմեք․․բայց առավոտյան զանգեցին, ասեցին մեկին արդեն գերել են»․ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել:

Տեսանյութն՝ այստեղ