Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ խորհրդարան է անցել 7 կուսակցություն և 2 դաշինք։

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է քվեների 49,32 տոկոսը։ Ձայների 25,94 տոկոսով երկրորդ տեղը զբաղեցնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը, որի մեջ է մտնում Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 56,11 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան 2016-ի ընտրությունների ժամանակ։

Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններն անվանել են անօրինական և պահանջում են նոր ընտրություններ անցկացնել։ Նրանք իրենց համախոհներին կոչ են արել այսօր՝ ժամը 16-ին, բողոքի ակցիայի հավաքվել Ռուսթավելիի պողոտայում։

shantnews.am