Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է և վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,- նշել է նա: