Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի խոսքերը Մակրոնի հասցեին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարություններին:

Նա նշել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը նախագահի համար ապահովում է առաջատար դեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշելու հարցում:Ըստ Պեսկովի, սուբյեկտների ղեկավարները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ, այս  կամ  այլ որևէ որոշում կայացնել այս ոլորտում:

Կրեմլի խոսնակը կոչ  է արել Չեչնիայի ղեկավարին՝ կենտրոնանալ պետության ղեկավարի կողմից ձևավորված ուղու վրա:

Չեչնիայի ղեկավարը արձագանքել է հոկտեմբերի կեսին Փարիզի մերձակայքում սպանված ուսուցչի հիշատակին նվիրված  երեկոյին: Ուսուցչին սպանել էր 18-ամյա մի երիտասարդ, նա քոլեջի մոտ հարձակվել էր նրա վրա ու գլխատել: Սպանության դրդապատճառն այն էր, որ դասերից մեկի ժամանակ ուսուցիչը ուսանողներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ֆրանսիայի իշխանությունները այս սպանությունը որակեցին ահաբեկչություն:

Կադիրովը մեղադրել էր Մակրոնին մահմեդականներին քողարկված ձևով ահաբեկչության մղելու մեջ`կոչանելով նրան դադարեցնել «հավատքի վրա հարձակումները»՝ զգուշացնելով,  որ նրա գործողությունները քաղաքացիներին մղում են ահաբեկչության և  նման հայտարարությունների հետևանքները կարող են ողբերգական լինել:

«Ֆրանսիայի նախագահն այժմ ահաբեկչի է նմանվում: Աջակցելով սադրանքներին ՝ նա թաքուն կոչ է անում մահմեդականներին հանցագործություններ կատարել », – գրել էր Կադիրովը:

shantnews.am