«Սմերչ» կայանքից մայրաքաղաք Ստեփանակերտին մեկ հարված է հասցվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգգ իրավիճակների պետական ծառայությունը։
Քիչ առաջ ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշին հրետակոծվում է: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։