ՌԴ արտգործնախարար Լավրովը ինքնամեկուսացել է

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդի հետ շփվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ ԱԳ նախարարը հետաձգում է նախօրոք ծրագրած բոլոր այցերն ու հանդիպումները։