«Հիմա արդեն խոսքը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանների վերադարձին, մարտերն արդեն ընթանում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ՖԱՆ-ի հետ զրույցում։
Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ իրականությանը չեն համապատասխանում Ալիևի այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ խնդրի: Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում.
«Կարծում եմ՝ դրան չի հավատում նաև Ալիևն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում և Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է Զատուլինը։