Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի շահ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բովանդակալից բանակցությունների մեկնարկի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի հաստատում և բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում։
«Համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործել ի աջակցություն նման գծի», – հայտարարել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում: