Բայդենը համարում է, որ ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է

epa08615688 A framegrab from the Democratic National Convention Committee livestream showing Joe Biden speaking during the final night of the 2020 Democratic National Convention (DNC) in Milwaukee, Wisconsin, USA, 20 August 2020. The convention, which was expected to draw 50,000 people to the city, is now taking place virtually due to coronavirus pandemic concerns. EPA-EFE/DNCC

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի համար միջազգային ասպարեզում ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Ռուսաստանը։ Նա նման տեսակետ է հայտնել CBS-ի հետ հարցազրույցում։

Ինչ վերաբերում է ամենամեծ մրցակցին, Բայդենը կարծում է, որ դա Չինաստանն է։

Նա նաև ընդգծել է, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համար ոչ պակաս լուրջ վտանգ է ներկայացնում գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարքը։

«Տեսեք, թե ինչ է նա անում։ Նա մտերմանում է բոլոր բռնապետների հետ և խոթում մատները մեր բոլոր բարեկամների աչքերը»։

Բայդենը կարծում է, որ նախագահի նման մոտեցումը հանգեցրել է Հյուսիսային Կորեայի հրթիռային զինանոցի մեծացմանը և Իրանին մոտեցրել միջուկային զենքի ստեղծման։ «ՆԱՏՕ-ի մեր ընկերները երես են թեքում, քանի որ չեն կարող մեզ ապավինել»,- եզրափակել է Բայդենը։

Սեպտեմբերին նա կարծիք էր հայտնել, որ Մոսկվան Վաշինգտոնի համար հակառակորդ է, այլ ոչ թշնամի։ Նա բազմիցս ասել է, որ իր հաղթանակի դեպքում Մոսկվան գին կվճարի ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու համար։

Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը կարող է կանգնած լինել ընտրությունների նախաշեմին իր մասին ապատեղեկատվության տարածման հետևում։ Խոսքը վերաբերում է հոկտեմբերի կեսերին New York Post-ում Բայդենի որդու՝ Հանթերի նոթբուքից հրապարակված նամակագրությանը։

shantnews.am