Միանշանակ ամերիկացիների կողմից նախատեսած կրակի դադարը կարող է տևել կարճ ժամանակ և ահա`ինչու․ Արման Աբովյան

Կրկին փորձ է արվում ժամանակավոր կրակի դադար հասատաել։
Առաջին կրակի դադարը տևեց 15 րոպե, երկրորդ կրակի դադարը տևեց ևս 15 րոպե, որքա՞ն կտևի ամերիկացիների փորձը կրակի դադար հաստատել…հհմմ…առայժմ չգիտեմ։
Միանշանակ ամերիկացիների կողմից նախատեսած կրակի դադարը կարող է տևի կարճ ժամանակ և ահա ինչո՞ւ։
Հայկական կողմը միանշանակ կողմ է կրակի դադարին,համանախագահները կողմ են, Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն էլ լինելով իբր պատասախանատու երկիր, կողմնակից է կրակի դադարի բայց…կրակի դադար շատ հնարավոր է կրկին չլինի,քանզի պատերազմի հեղինակը գլոբալ ,լոկալ,տակտիկական և բոլոր հնարհավոր առումներով, ոչ թե Ադրբեջանն է ,այլ՝ Թուրքիան։
Իսկ Թուրքիային ձեռնատու չէ, ոչ մի կերպ պատերազմի կանգը, քանզի թուրքերը առայժմ չեն լուծել իրենց համար ոչ մի խնդիր և խորապես թքած ունենալով Ադրբեջանի կարծիքի վրա, իրենք կրկին հրահանգելու են Ալիևին՝ տապալել հերթական կրակի դադարը, մի կողմից ցույց տալով, թե ո՞վ է իրականում կառավարում իրավիճակը տարածաշրջանում, մյուս կողմից շարունակելով իրականացնել ոչ ադրբեջանական այլ թուրքական նախագիծն այս պատերազմում։
Ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ի ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 29-ին Ժնևում` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերը։ 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/379667253404490